ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Զուգադիպությու՞ն, թե՞ թուրք-ադրբեջանական ազդեցություն

Զուգադիպությու՞ն, թե՞ թուրք-ադրբեջանական ազդեցություն
30.08.2023 | 14:26

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին ես հրապարակեցի մի նյութ, որտեղ կոնկրետ փաստերով հիմնավորեցի ՀՀ գործող իշխանությունների կապը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։ Այսօր այդ փաստերի շարքը ավելացել է ևս մի փաստով։

Փաստ №1. Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021թ. ընտրություններում օգտագործել է Թուրքիայի քաղաքական ուժերից մեկի՝ «Բարօրություն» կուսակցության կարգախոսը. «Burada gelecek var!», ինչը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Ապագա կա՛»:

Փաստ №2. Փաշինյանի կուսակցությունը ոչ միայն թուրքական կարգախոս է օգտագործում, այլ նաև լոգո՝ որպես կուսակցության խորհրդանիշ:

Փաստ №3. Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանը փաստացի օգտագործում է 2019թ. Ստամբուլի քաղաքապետի ընտրություններին Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու, Էրդողանի մտերիմ Բինալի Յըլդըրըմի նախընտրական կարգախոսը. “Ne dediysek yaptık!”, ինչը թուրքերենից թարգմանաբար նշանակում է՝ «Ինչ ասացիք, արեցի՛նք»։

Իհարկե, զուգադիպություններ լինում են, բայց դրանց հաճախակիությունն ու բազմակիությունն այլ բան է նշանակում։ Ինքներդ մտածեք, թե ինչ:

Անդրանիկ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2506

Մեկնաբանություններ